copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:50 04-03-2021

BLOOMBERG-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՍԵԶՈՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ

Bloomberg գործակալությունը հայտնել է, որ զբոսաշրջային սեզոնը Եվրոպայում 2021 թ. կարող է խաթարվել:

Գործակալության կարծիքով, դա կարող է տեղի ունենալ հիվանդների կամ կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց համար վկայագրերի ներդրման վերաբերյալ միասնական որոշման բացակայության պատճառով:

Լրատվամիջոցները պարզաբանում են, որ հենց այդ պատճառով պետությունների իշխանությունները պատասխանատվություն կունենան լուծելու այդ հարցն առաջիկա զբոսաշրջային սեզոնում:

Հայտնի է, որ այս պահին Եվրոպական հանձնաժողովը մշակում է միասնական թվային հարթակ, որտեղ մուտքագրվելու են ճանապարհորդների առողջության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև գրանցվելու են տեղեկություններ հիվանդների կամ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մասին:

Նախատեսվում է, որ այդ համակարգն ամբողջությամբ պատրաստ է լինելու առնվազն 3-4 ամիս հետո:

Հարթակի ստեղծողները մտադիր են նաև լուծել վկայականների իրավաբանական ձևակերպման հետ կապված խնդիրը: Հաջորդ կարևոր հարցը կորոնա-անձնագրերի ներդրումն է, քանի որ բժիշկները միասնական կարծիք չունեն մարդու օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության ժամկետների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՀԿ-ն դեռևս խորհուրդ չի տալիս կորոնա-անձնագրեր ներմուծել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել