copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:58 04-04-2022

«Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսորը նշել է ֆիլմի երկրորդ սեզոնի թողարկման ժամկետը

Հարավկորեացի ռեժիսոր և «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի սցենարիստ Հվան Դոն Հեկը հայտարարել է, որ 2024 թվականի վերջին կարող է ներկայացնել սերիալի նոր եթերաշրջանը։
Նա հաղորդել է, որ արդեն գրել է սցենարի երեք էջ՝ երկրորդ սեզոնի համար։
«Ես պետք է աշխատեմ երկրորդ սեզոնի վրա, հուսով եմ, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, մինչև 2024 թվականի վերջ ես դա կկարողանամ ցուցադրել երկրպագուներին»,- ասել է ռեժիսորը։
Netflix-ը ավելի վաղ հաստատել էր, որ սպասվում է The Squid Game-ի երկրորդ սեզոնը։
Սերիալում մրցույթի մասնակիցներին, որոնցից շատերը փողի կարիք ունեն, առաջարկում են մանկական մահացու խաղեր խաղալ՝ ողջ մնալու և պարգևատրվելու համար: 2022 թվականի սեպտեմբերին «Կաղամարի խաղը» դարձավ Netflix-ի պատմության ամենամեծ նախագիծը։ Նախագծի հաջողության շնորհիվ ընկերությունը ստացել է ավելի քան 900 մլն դոլար մաքուր շահույթ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը