Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:44 06-11-2021

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես կարելի է կրել այս սեզոնի հիթը՝ Balenciaga-ի կոշիկները

Քիմ Քարդաշյանն արդեն երկրորդ օրն է՝ գործերով Նյու Յորքում է, և հյուրանոցից նրա յուրաքանչյուր ելքը հավաքում է դիտողների, լրագրողների և պապարացիների մի ամբողջ բազմություն։ Պետք է նշել, որ Քիմը չի հիասթափեցնում նրանց՝ ամեն անգամ ցուցադրելով նոր մոդայիկ կերպար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Այսպես, օրերս 41-ամյա մոդելը կրկին հայտնվել է իր սիրելի դիզայներ և Balenciaga նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի հագուստով։

Այս ամենահին բրենդներից մեկը վերջերս նոր շունչ է գտել, սակայն ոչ բոլորն են համարձակվում փորձել էքստրավագանտ մոդելներ։ Քիմ Քարդաշյանը նախկինում ապացուցել է, որ կարող է կրել բառացիորեն ամեն ինչ, այդ թվում՝ իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նորաձևության փորձերը և լատեքսային զգեստները։

Այսպիսով, երեկ երեկոյան հեռուստաաստղը ցույց է տվել, թե ինչպես կրել կիսագուլպա կոշիկներ՝ 2021 թվականի աշնանային սեզոնի գլխավոր թրենդներից մեկը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից