copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:30 15-02-2021

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԵՎԳԵՆՅԱՆ ԵՎ ՋԵՔ ԲՐՈՒՔՍԲԵՆԿԸ ԾՆՈՂՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Բրիտանական թագավորական ընտանիքում տեղի է ունեցել հրաշալի իրադարձություն. Ելիզավետա II թագուհու 30-ամյա թոռնուհին՝ արքայադուստր Եվգենյան և նրա 34-ամյա ամուսինը՝ Ջեք Բրուքսբենկը ունեցել են տղա: Փետրվարի 8-ի երեկոյան Եվգենյան տեղափոխվել է Պորտլենդի հիվանդանոց, երեխան ծնվել է փետրվարի 9-ի վաղ առավոտյան: Արքայադստեր ամուսինը նույնպես ներկա է գտնվել ծննդաբերությանը:

Այդ մասին թագավորական ընտանիքի Ինստագրամի պաշտոնական էջում գրառում է արվել հետևյալ բովանդակությամբ.

«Արքայադուստր Եվգենյան անվտանգ կերպով ունեցել է տղա: Երեխան արքայադուստր Եվգենյայի և Ջեկ Բրուքսբենկի առաջնեկն է, ինչպես նաև Յորքի դուքսի առաջին թոռը: Ձերդ թագավորական մեծությունը և նրա որդին իրենց լավ են զգում»:

Արքայադուստր Եվգենյան ինստագրամյան իր էջում տեղադրել է նորածնի առաջին լուսանկարը, որում նա և ամուսինը միասին բռնել են փոքրիկի ձեռքը:

Այն փաստը, որ զույգը ընտանիքում համալրման է սպասում, հայտնի էր դարձլ սեպտեմբերին: Այնուհետև հայտարարվել էր երեխայի ծնվելու մոտավոր ժամանակը, իսկ սեռը ամեն դեպքում գաղտնի է պահվել:

Արքայադուստր Դիանան և գործարար Ջեք Բրուքսբենկը ամուսնացել են 2018թ.: Մինչ այդ ութ տարի նրանք հանդիպում էին: Զույգը ծանոթացել է ձմեռային արձակուրդի ընթացքում՝ Շվեյցարիայում, որտեղ նրանք սահում էին լեռնային դահուկներով: Եվգենյայի խոսքով՝ սիրահարվել են միմյանց միանգամից, ուստի կարելի է ասել, որ դա սեր էր առաջին հայացքից:

Ջեք Բրուքսբենկը ամուսնության առաջարկը արել է Նիկարագուայում արձակուրդի ընթացքում: Զույգի հարանիքը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի սուրբ Գեորգի մատուռում: Նորապսակները արարողությանը հրավիրել են ավելի քան 800 հոգի հյուր, այդ թվում՝ բազմաթիվ հայտնիների:

Նրանց երեխան ամենայն հավանականությամբ կոչում չի ունենա, քանի որ Բրուքսբենկը ծագումով սովորական ընտանիքից է: Բայց դա նրանց չի անհանգստացնում, ընդհակառակը, նրանք ցանկանում են, որ իրենց ժառանգը պարզ կյանք ունենա և երջանիկ լինի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի