Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:44 09-02-2021

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները:

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, Ռազմական ոստիկանության և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

Նորակոչիկներին շնորհավորելով և բարի ծառայություն է մաղթել մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: