copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 21:31 23-07-2026

ՔՊ-ն փորձում է արհեստական ճգնաժամ ստեղծել Գյումրիի քաղաքապետարանում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Քաղաքական զարգացումները Գյումրիում շարունակում են մնալ լարված։

Առաջին հայացքից թվում է, թե քաղաքական դաշտում անդորր է, բայց ՔՊ-ն տարբեր խողովակներով շարունակում է Գյումրիի տեղական իշխանությանը հասկացնել, որ գործող ղեկավարության օրերը հաշված են, և քաղաքը շուտով նոր քաղաքապետ կունենա։

Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են անուններ։ Այսպիսի խոսակցությունները, սակայն, նորություն չեն ո՛չ գյումրեցիների, ո՛չ էլ քաղաքային իշխանության համար։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանությունը փորձում է արհեստական ճգնաժամ ձևավորել Գյումրու քաղաքապետարանում՝ վարչական և քաղաքական տարբեր լծակների կիրառմամբ։

Ըստ մեր աղբյուրի՝ նպատակը քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարելն ու այնպիսի տպավորություն ստեղծելն է, թե Վարդան Ղուկասյանի թիմն ի վիճակի չէ կառավարել քաղաքը, իսկ Գյումրին հայտնվել է անգործության և կառավարման ճգնաժամի մեջ։

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը թե՛ հարցազրույցներում, թե՛ ավագանու նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ համայնքի կողմից ներկայացված մի շարք ծրագրեր կենտրոնական իշխանության կողմից չեն հաստատվում։

Նրա խոսքով՝ կառավարություն–համայնք համագործակցությունը փաստացի խաթարված է, և փոխգործակցության փոխարեն կողմերի միջև հիմնականում հրապարակային փոխադարձ մեղադրանքներ ու սոցցանցային բանավեճեր են ընթանում։

Մյուս կողմից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարբերաբար ստուգումներ են իրականացվում քաղաքապետարանում։

Իսկ Oragir.News-ի քաղաքապետարանի աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ օրս չեն հաստատվել նաև քաղաքապետարանի հաստիքացուցակները, ինչը, ըստ աղբյուրի, լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում համայնքային կառավարման համար։

Ստեղծված իրավիճակը պատահական չէ և նպատակ ունի սահմանափակել գործող իշխանության աշխատանքը՝ խորացնելով կառավարման դժվարությունները և ձևավորելով քաղաքական ճգնաժամի տպավորություն։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն