copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:34 02-02-2021

«ԱՎՐՈՐԱՆ» 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ և եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային և աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն:

Այն հնարավորություն կտա այցելուներին՝ շրջել և առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր՝ այդ թվում հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ:

«Այլևս անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման: Աշխարհի առաջատար թանգարաններն իրենց ցուցադրություններն ու ցուցահանդեսները կազմակերպելիս հատուկ ուշադրություն են դարձնում այս բաղադրիչին, որպեսզի ներկայացվող նյութը հասանելի լինի նաև առցանց հարթակներում: Այս նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Մատենադարանում պահվող հարուստ ժառանգությունը թվային տիրույթի միջոցով հանրահռչակելու և աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ: Ու այս կարևոր գործում կրկին մեր կողքին է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը»,- նշել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Սա «Ավրորայի» հինգերորդ դրամաշնորհն է Մատենադարանին, որը հատկացվում է «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրի եւ «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց նախնիներին փրկողներին՝ օժանդակելով կրթական ձեռնարկումների եւ պահպանելով հայկական ժառանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկությունը մարդասիրական ջանքերի եւ հայկական պատմության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը