Ներքին
Ա․ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նախապատրաստական աշխատանքներին
20:25 01-12-2022
Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները:
Ինչ տարբերություն՝ երկիրը նախագահական է, թե՞ պառլամենտական, միևնույն է՝ ազգային չէ իշխանությունը. հարցում
20:10 01-12-2022
Oragir.news-ը հարցրել է քաղաքացիներին, թե ո՞ր կառավարման մոդելն է անհրաժեշտ մեր երկրին։
Գրիգորյանը Ռիքերի հետ խոսել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մասին
20:03 01-12-2022
Ողջունելով պարոն Ռիքերի այցը Հայաստան՝ բարձր եմ գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը:
Մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները․ ՀՀ ՊՆ
20:00 01-12-2022
Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։
Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾ
19:38 01-12-2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ
19:27 01-12-2022
Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել
19:19 01-12-2022
Խնդրում եմ իմ խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերը փոխանցել նաև հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին։
Արարատ Միրզոյանը Լեհաստանում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի հետ
19:12 01-12-2022
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ:
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին ընդունելով Ալիևը հակասում է իր իսկ հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է․ միջազգայնագետ
19:00 01-12-2022
Ալիևը ներքուստ հասկանալով, որ որևիցե հարց էլ չի լուծվել՝ փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների մեջ գտնել դաշնակիցներ։
Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչի» համար պատմության ուսուցիչը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի
18:45 01-12-2022
Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո։
Տպագրատան տնօրենից մինչև փոխնախարար. ով է վարչապետի նոր օգնականը
18:30 01-12-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ունի հինգ օգնական` Արթուր Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Գագիկ Իսախանյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Աբրահամյանը։
Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը
18:18 01-12-2022
Առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը:
Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը որոշ տեղերում արդեն վերանորոգման անհրաժեշտություն ունի
17:42 01-12-2022
Տեղեր կան արդեն շատ վատ վիճակում են, մի անգամ անձրև է եկել, արդեն ճաքեր կան, հողը գնում է:
Լավրովը հայտնել է, որ Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Արցախի կարգավիճակի հարցը
17:38 01-12-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ինչպես նաև Արցախի կարգավիճակին վերաբերող հարցին։
Բաքվի սադրիչ գործողությունները և ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ագրեսիաներն անընդունելի են. ԱԳ նախարար
17:38 01-12-2022
Հայկական կողմը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը:
Ավտոմեքենա ներմուծողները կազատվեն ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից
17:33 01-12-2022
Շատ հաճախ ՀՀ ներմուծվող մեքենաները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից:
Պայթուն բառը շատ վախենալու ու անլուրջ է Սյունիքի մարզպետարանից պոչամբարի պայթունի մասին
17:27 01-12-2022
Ես ինքս տեղացի եմ, Քաջարան-Կապանն անգիր գիտեմ, բայց չեմ կարող ջրի արտահոսքից բնորոշել, թե դա որ տարածքներին է վերաբերում։
Այս պահին ռազմական էսկալացիայի վտանգ չեմ տեսնում․ Հովիկ Աղազարյան
17:12 01-12-2022
«Պատերազմը սկսում են կամ ավարտում են ոչ միայն տանկերի ու ավտոմատների քանակի վրա հենվելով, այլև աշխարհում քաղաքական համապատասխան մթնոլորտը ստեղծելու ճանապարհով։ Եվ այդտեղ մենք ուժեղ ենք իրենցից»։
Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քաղաքավարական կարճ զրույց են ունեցել
16:56 01-12-2022
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի՝ հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։
Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե Լարսում իրավիճակը բարելավվում է՝ իրականության հետ կապ չունի․ միջազգային բեռնափոխադրող
16:51 01-12-2022
Նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե Լարսով բեռնափոխադրումների թողունակությունն ավելացել է՝ իրականությանը չի համապատասխանում։ Դա մեր կառավարության հայտնի գործելաոճի հերթական դրսևորումն է։
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստում հարցաքննված վկայի ցուցմունքում առկա էին հակասություններ
16:28 01-12-2022
Նիստին չէր ներկայացել գործով առանցքային վկա Թոռնիկ Ալեյանը, ում դատավորը կարգադրեց հաջորդ նիստին բերման ենթարկել։
Կառավարությունը կչեզոքացնի սպառողների համար թանկացումը. Գ. Բաղրամյան
16:08 01-12-2022
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ջրի սակագնի բարձրացման թեմային:
Շատ մտահոգիչ է դեպքը, քանի որ անչափահաս է ներգրավված և եղելության վերաբերյալ տեղեկությունները ծայրահեղ իրարամերժ են. Գրիգորյան
15:41 01-12-2022
Անդրադառնալով Պեմզաշենի դեպքին Մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրեց, որ փորձում են առանց անձանց առավել խոցելի վիճակի մեջ դնելու աշխատել իրենց հետ:
Սպասում ենք նախարարության պատասխանին, որ հասկանանք դատարան դիմելու ենք, թե՝ ոչ. Տարոն Մանուկյան
15:03 01-12-2022
Փաստացի քննաշրջանը բաց եմ թողել՝ մայիսից մինչև հոկտեմբեր կալանավայրում եմ եղել և այդ շրջանի բոլոր միջանկյալ քննությունները մինչև ավարտական քննություններ բաց եմ թողել. Մանուկյան