copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:38 01-12-2022

Լավրովը հայտնել է, որ Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Արցախի կարգավիճակի հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ինչպես նաև Արցախի կարգավիճակին վերաբերող հարցին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց հետ բերել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված փաստաթուղթը, որի համաձայն կողմերը ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել և կարգավորել հարաբերությունները՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը։

«ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հստակորեն մտնում էր խորհրդային Ադրբեջանի կազմում: Սա հավանության է արժանացել Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից՝ առանց վերապահումների, և սա փաստացի որոշում է Ղարաբաղի կարգավիճակին մոտենալու հարցը»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայկական կողմն իրենց ասում է, որ Մոսկվան պետք է հաստատի իր առաջարկները՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»

Լավրովը հայտնել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղվել է ֆրանսիացիների ու ամերիկացիների կողմից, իսկ Ռուսաստանը դրա հետ կապ չունի»։

«Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ թե կարգավիճակի, այլ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել դա և տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս բնակիչները»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին