Ներքին
Արցախի նախագահը ողջունում է, որ միջազգային ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Արցախի իրավիճակին
16:20 15-08-2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել էէ, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
16:10 15-08-2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Երևանի քաղաքապետարան` պերֆեկցիոնիստի դժոխքը
16:00 15-08-2023
Oragir.news-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կանաչապատված հատվածում գտնվող 14 տնկված ծառերից միայն մեկի տերևներն են կանաչ։
Օրենքով գողը մասնավոր հարցեր է լուծել և ապօրինի շահույթ ստացել
15:50 15-08-2023
Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ոչ մի դեպքում չի կարելի համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը. «Միասին» շարժման հայտարարությունը
15:40 15-08-2023
Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը․ «Միասին» շարժումը հայտարարություն է տարածել։
Հայոց պետականությունը պահելու համար կարևոր է չհրաժարվել Արցախից. Տաթևիկ Հայրապետյան
15:30 15-08-2023
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ այոց պետականությունը պահելու համար կարևոր է չհրաժարվել Արցախից։
Կիսակառույցի նկուղում ինքնասպան եղած տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com
15:20 15-08-2023
Գյուրջյան փողոցում կառուցվող էլիտար շենքերի կիսակառույց շենքի հորանում տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ-ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին
15:10 15-08-2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Ադրբեջանական զինված ուժերը կրակել են ԵՄ դիտորդների ուղղությամբ
15:00 15-08-2023
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Մարուքյանն ադրբեջանցի գործընկերոջը հորդորում է դադարեցնել ստի արշավը
14:50 15-08-2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշել է՝ Հիքմեթ Հաջիեւը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը։
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
14:40 15-08-2023
Օգոստոսի 15-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Վագիֆ Խաչատրյանը հեռախոսազրույց ունենա ընտանիքի հետ
14:30 15-08-2023
Հայրիկից միակ նորությունը Կարմիր խաչի միջոցով է, տեսակցել են, ասում են, որ հայրս հիմա դեղեր է ընդունում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Փաշինյանը շնորհավորել է Լիխտենշտայնի վարչապետին
14:25 15-08-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ:
Խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ՊՆ-ի պաշտոնյա է կալանավորվել
14:15 15-08-2023
Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար։
Խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումները կլինեն սեպտեմբերին․ Էդմոն Մարուքյան
14:05 15-08-2023
Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական նոր հանդիպումները կլինեն սեպտեմբերին։
Թշնամին ամեն օր 17։00-ից հետո կրակում է․ Վերին Շորժայի բնակիչ
14:00 15-08-2023
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում նշեցին գյուղի բնակիչները։
Երվանդ Զախարյանը, որդին և դուստրը հրավիրվել են դատախազություն
13:50 15-08-2023
Երևանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրը, ինչպես նաև՝ նրանց փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են դատախազություն։
Հեմոդիալիզ ստացող 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
13:30 15-08-2023
Արցախի Հանրապետությունից 10 բուժառուներ, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ, ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ ԲԿ-ներ։
Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը
13:20 15-08-2023
Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Լոս Անջելեսի հայերը շարունակում են ակցիաները Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց
13:10 15-08-2023
Արդեն մի քանի օր է Լոս Անջելեսի հայերը շարունակում են ակցիաները Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց։
Հայաստանը մաքրենք ներքին թշնամիներից․ Հովհաննես Պողոսյանի կոչը մարզաշխարհի ներկայացուցիչներին
13:02 15-08-2023
ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը, ով մշտապես եղել է Արցախի կողքին, անհանգստացած է ներկայիս իրավիճակով։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին
13:00 15-08-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ. Մանե Թանդիլյան
12:50 15-08-2023
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ։
Իշխանական «սև կարդնալի» ընտրվելու դեպքում հավակնություններ է ունենալու տխրահռչակ Հին Երևան նախագծի հեղինակը
12:35 15-08-2023
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ իշխող ուժի հաղթանակի դեպքում ճարտարապետության մասով հավակնություններ է ունենալու (եւ արդեն ունի) ճարտարապետ Լեւոն Վարդանյանը։