Նոբելյան հիմնադրամը 9 տոկոսով ավելացրել է մրցանակի դափնեկիրներին տրամադրվող դրամական պարգևը։ Այսուհետ յուրաքանչյուր անվանակարգում այն կկազմի 12 մլն շվեդական կրոն՝ մոտ 1,22 մլն դոլար։
Նոբելյան հիմնադրամի գործադիր տնօրեն Հաննա Սթյերնեի խոսքով՝ մրցանակի չափի բարձրացումը նպատակ ունի պահպանել դրա ֆինանսական բաղադրիչի արժեքը երկարաժամկետ հեռանկարում։
Դրամական պարգևի ավելացումը համընկնում է Նոբելյան մրցանակի 125-ամյակի հետ։
1901 թվականին յուրաքանչյուր անվանակարգում մրցանակի չափը կազմում էր 150 հազար շվեդական կրոն։
2026 թվականին Նոբելյան մրցանակները կշնորհվի վեց անվանակարգերում՝ ֆիզիկա, քիմիա, բժշկություն, գրականություն, խաղաղություն և տնտեսագիտություն։ Դափնեկիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 5-12-ը։