Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 58 րոպե առաջ - 18:56 19-09-2026

Գեյթսից՝ 1 մլրդ ԱԲ-ի հասանելիության համար

Բիլ Գեյթսը տեխնոլոգիական ընկերություններին և աշխարհի առաջնորդներին կոչ է արել ապահովել, որ արհեստական բանականությունը նպաստի սոցիալական անհավասարությունների նվազեցմանը, այլ ոչ թե խորացնի դրանք։ Գեյթսի հիմնադրամը հայտարարել է առաջիկա երկու տարում այդ նպատակներով 1 մլրդ դոլար հատկացնելու մասին։

Միջոցները կուղղվեն տեղական լեզուներով արհեստական բանականության մոդելների զարգացմանը, առողջապահության և կրթության բարելավմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիական գործիքների ներդրմանը։

Գեյթսի հիմնադրամի ղեկավար Մարկ Սուզմանը նշել է, որ արհեստական բանականության առավելությունները պետք է հասանելի լինեն նաև անապահով համայնքներին։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիան կարող է արագացնել զարգացումը, սակայն դրա համար անհրաժեշտ է այն հարմարեցնել տարբեր երկրների տեղական պայմաններին և լեզուներին։

Ձեզ գուցե հետաքրքրի