Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:27 05-07-2022

Մենք ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրության առկայության խնդիրներ ունենք. Վարդևանյան

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն քննարկում է կազմակերպել, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Աննա Մկրտչյանը, փաստաբան Մելիք Գալստյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Քննարկման ընթացքում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց․ «Ես այսօր մեծ դժվարություն ունեմ՝ լիաթոք ասելու, որ շնորհավորում եմ մեզ, մեր հասարակությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ, բայց չեմ կարողանում ասել, որովհետև դա չի լինի ազնիվ այն պայմաններում, երբ մենք տեսել ենք, թե ինչպես տարբեր պայմաններում սահմանադրական տարբեր արժեքներ, սկզբունքներ և սահմաններ առհասարակ ոչնչացվել են։ Տարիներ առաջ մենք երբեք չէինք պատկերացնի, թե ինչպես կարող է օրվա իշխանությունը իր դիրքը ցույց տալու համար շրջափակի նույնիսկ Սահմանադրական դատարանը, և դրանից հետո իրավական հետևանք վրա չհասնի։

Ես վստահ եմ, որ մենք չենք կարող պատկերացնել մի իրավիճակ, որ Սահմանադրական դատարանի դատավորներին փոխելու համար, ինչ է որ իրենց դուր են գալիս կամ չեն գալիս, Սահմանադրություն փոխվի։ Դա այն ջրբաժանն էր, որ օրվա իշխանությունները գծեցին իրենց և Սահմանադրության միջև։ Սահմանադրական դատարանում հետաքրքիր բանավեճ կար, որի սկիզբը դրել էր Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ձևակերպումը հետևյալն էր, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց Սահմանադրության առկայության խնդիրներ ունենք։ Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատության ոլորտում լրջագույն խնդիրներ ունենք։ Մենք ունենք պառլամենտ, բայց չունենք պառլամենտարիզմ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից