copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:03 16-11-2022

Լեհաստանի տարածքում ընկած հրթիռների բեկորներն ուկրաինական С-300-ինն են


Նոյեմբերի 15-ի երկու հրթիռ է ընկել Լեհաստանի տարածքի վրա՝ Պշևոդուվ գյուղի տարածքում։ Այս գյուղը մոտ 5 կիլոմետր է հեռու ռուս-ուկրաինական սահմանից, որտեղ այդ ժամանակ ինտենսիվ հրետակոծություն էր երկու կողմից։

Հրթիռներն ընկել են հացահատկի չորանոցի վրա, և դրա հետևանքով զոհվել է երկու մարդ։
Դեպքի մասին տեղեկանալուց հետո ժամեր շարունակ ենթադրվում էր, որ հարվածը եկել է ռուսական կողմից։ Սակայն ռուսական կողմը մի քանի անգամ հերքում տարածեց․ «Հայտնաբերված բեկորների լուսանկարների հետազոտությամբ ռազմարդյունաբերական համալիրի ռուս փորձագետները միանշանակորեն ճանաչել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի С-300 հակաօդային պաշտպանության կառավարվող հրթիռի տարրերը»,- նշել էր ՌԴ Պաշտպանւթյան նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

ՆԱՏՕ-ի և G7-ի ղեկավարները հայտարարություն են տարածել Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած արտակարգ հանդիպումից հետո: Դրանում նրանք դատապարտում են հրետակոծությունն ու իրենց աջակցությունը հայտնում Լեհաստանի և Ուկրաինայի տարածքներում զոհվածների ընտանիքներին։

Ի պատասխան՝ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևմուտքի արձագանքն անվանել է «հիստերիկ և կատաղի ռուսաֆոբիա»։ Վարշավան կարող էր ավելի զուսպ և պրոֆեսիոնալ լինել պոտենցիալ վտանգավոր թեմաների մասին խոսելիս։ Իսկ այս կատաղի արձագանքը մեկ անգամ ցույց տվեց, որ երբեք չպետք է շտապել գնահատականների մեջ, հայտարարություններով, որոնք կարող են սրել իրավիճակը: Հատկապես նման վճռորոշ պահերին»:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել աշխարհին Կիևից չպահանջել զիջումներ, այլ ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։

Տեսաուղերձով դիմելով Ինդոնեզիայում անկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովին՝ Զելենսկին ընդգծել էր, որ պատերազմը պետք է ավարտվի արդար և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա. «Ուկրաինային պետք չէ առաջարկել զիջել ինքնիշխանություն, տարածք և անկախություն»։

Իսկ Ամերիկայի և Ռուսաստանի հետախուզությունների ղեկավարները նախօրեին հանդիպում էին ունեցել Անկարայում, որից հետո Միացյալ Նահանգները խորհուրդ էր տվել Ուկրաինային «իրատեսական» բանակցային պահանջներ ձևակերպել, այդ թվում՝ դիտարկել Ղրիմի վերադարձը։ Զելենսկին, մինչդեռ, կրկին պահանջում է՝ ռուսական զորքերը պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից. «Ռուսաստանը պետք է հաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից և փոխհատուցի հասցված վնասը: Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության նոր և արդյունավետ երաշխիքներ, Մինսկի համաձայնագրերին վերադարձի մասին խոսք լինել չի կարող»։ Ի պատասխան՝ Դմիտրի Պեսկովը շեշտել է, թե այս իրավիճակում Մոսկվան Ուկրաինայում իր նպատակներին կհասնի հատուկ ռազմական օպերացիայի միջոցով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան