copy image url
Ներքին Միտք 46 րոպե առաջ - 10:07 11-09-2026

Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները։

Երբ ասում եմ՝ ազնվական, մի հասկացեք կոնկրետ դասակարգային կամ այլ խոսքերով՝ իշխանական տներից ծագումը, այդպիսիք մեզանում մոնղոլներից և թուրքմենական ցեղերի արշավանքներից հետո արդեն իսկ գրեթե վերացել էին, խոսքը բարոյական մակարդակում ազնվական լինելու մասին է, իրական արժեքներ դավանելու, արժանապատվություն ու սկզբունքներ ունենալու մասին, մարդկայնորեն օրինակելի լինելու վերաբերյալ։

Հենց նման ազնվական մարդկանց պակասությունն է, որ ստեղծում է նպաստավոր պայմաններ մեր հասարակության մեջ լայն իմաստով ստորաքարշության, պատեհապաշտության և հոգով ստրկության ծաղկման և բարգավաճման համար։

Ամենից շատ դիտված