Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 19:41 27-11-2025

ԿԽՄԿ-ն շարունակում է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության ուղիներ որոնել. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարում ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում լրագրողներին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու խնդրին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում 33 տարի գործելուց հետո այս տարվա սեպտեմբերին փակեց իր ներկայացուցչությունը և հեռացավ երկրից։

«Եթե խոսում ենք այնտեղ պահվող մարդկանց մասին, վերջին տեսակցությունը եղել է հունիս ամսին, որից հետո հնարավորություն չենք ունեցել տեսակցել անձանց, հետևաբար տեղյակ չենք նրանց որպիսությունից և այն հարցերից, որոնց մասին սովորաբար տեղեկություն ենք ստացել այցելությունների արդյունքում։ Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով՝ այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանը առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով մեր կազմակերպությունը զբաղվել է Ադրբեջանում։

Նման դեպքերը մեր պրակտիկայում հազվադեպ են, բայց մեր կազմակերպությունը չի դադարում տվյալ երկրի իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել՝ ի շահ մեր մարդասիրական աշխատանքի և ի շահ այն մարդկանց, ում պաշտպանության կարիքը դեռևս կա»,- նշեց Զառա Ամատունին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ կապված հանգամանքները չեն հանրայնացվում, քանի որ այդ աշխատանքի զգալի մասն իրականացվում է կոնֆիդենցիալ ձևաչափով։

«Ամեն դեպքում մարդասիրական խնդիրները, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության հարցերին, այս պահին մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանում։ Խոսքը վերաբերում է անհետ կորածների հիմնախնդիրներին, դատաբժշկական կառույցների կարիքների և կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև սահմանամերձ բնակչությանը։ Այդ բոլոր հարցերը, անկախ մեր բացակայությունից Ադրբեջանում, շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Զառա Ամատունին։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն