Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:39 09-02-2021

AIR ARABIA-Ն ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՉՎԵՐԹՆԵՐԸ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից տեղեկացնում են, որ Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթները:

Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: