copy image url
Մամուլ 4 օր առաջ - 08:50 01-09-2026

Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում նկատելիորեն ակտիվացել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ հրապարակումները։ Տեղեկատվական այս «ալիքը» հուշում է, որ քաղաքական ջերմաստիճանը քաղաքում աստիճանաբար մոտենում է եռման կետին, իսկ առաջիկայում կարող է մեկնարկել բավականին թեժ ու լայնամասշտաբ արշավ՝ ուղղված նրա հնարավոր առաջադրման դեմ։

Բաբայանի անվան շուրջ ստեղծված այս իրարանցման պատճառը պարզ է. նա չի տեղավորվում ո՛չ իշխող ուժի, ո՛չ էլ այլ բևեռների դասական սխեմաներում, սակայն ունի ակնհայտ չափելի մեծ աջակցություն շարքային ընտրողների շրջանում։ Հենց այս գործոնն էլ նրա հնարավոր հայտը դարձնում է «անհարմար» քաղաքական տարբեր կենտրոնների համար, որոնցից յուրաքանչյուրն Աբովյանում ունի իր սեփական հաշվարկներն ու հավակնությունները։

Աբովյանն ավանդաբար եղել է քաղաքական ամենազգայուն համայնքներից մեկը, և համապետական ընտրությունների ավարտից հետո հիմնական ուժերի ուշադրությունը կենտրոնանում է հենց այստեղ։ Քաղաքը կարող է վերածվել իշխանական և ընդդիմադիր խոշոր խաղացողների բախման գլխավոր թատերաբեմի։

Սպասվում է նյարդերի ու ռեսուրսների լուրջ պայքար, որն ուղեկցվելու է թիրախավորված, այդ թվում` կեղծ տեղեկատվական արտահոսքերով։

Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով Բաբայանը կկարողանա դիմակայել սպասվող տեղեկատվական գրոհներին և արդյոք ի վերջո կգնա ընտրապայքարի մինչև վերջ։ Միևնույն ժամանակ պարզ կդառնա՝ նրա առաջադրումը կդառնա՞ Աբովյանի ընտրությունների գլխավոր քաղաքական ինտրիգը, թե՞ իրադարձությունները կընթանան բոլորովին այլ՝ անսպասելի սցենարով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում