copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 01:07 18-05-2022

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ՝ պահպանելով չեմպիոնական ինտրիգը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրն ավարտվեց «Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ» հանդիպումով։ Հյուրերը կամային հաղթանակ տարան 2։1 հաշվով։

Խաղի 13-րդ րոպեին «Սաութհեմթոնի» ֆուտբոլիստ Նաթան Ռեդմոնդը բացել է հաշիվը։ 27-րդ րոպեին Տակումի Մինամինոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 67-րդ րոպեին պաշտպան Ժոել Մատիպի գոլը հաղթանակ է պարգևել մերսիսայդյան ակումբին։

Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» այս հաղթանակի շնորհիվ մնում է չեմպիոնության համար պայքարում։ ԱՊԼ-ի գլխավոր հարցը վճռվելու է վերջին տուրում։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին», որի ակտիվում կա 90 միավոր, հյուրընկալելու է «Ասթոն Վիլային»։ 1 միավոր պակաս ունեցող «Լիվերպուլը» նույնպես տնային հանդիպում է անցկացնելու՝ ընդունելով «Վուլվերհեմփթոնին»։ Խաղերն ընթանալու են զուգահեռ։ Եզրափակիչ տուրը նախատեսված է մայիսի 22-ին։ Բոլոր 10 հանդիպումների մեկնարկը Երևանի ժամանակով 19։00-ին է։

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ» հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում