copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 08:33 12-05-2026

Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում կփոխվի Ռուսաստանի հայերի միության նախագահը: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունների շրջանում դժգոհություն կա այն առումով, որ միության ղեկավարությունը բավարար ինտեգրված չէ Հայաստանի հասարակության հետ և, ըստ էության, չունեն բավարար չափով ազդեցություն, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված, չնայած որ ներկայացնում են հայկական ամենամեծ համայնքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը: Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է, հանդիսանում է նաև Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր:

Հավելենք, որ հայկական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում Կամալովը նշել է, թե Հայաստանն իր «էթնիկ կոդն» է: Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ապա նա նույն հարցազրույցում ասել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել Սփյուռքի և Հայաստանի միջև կապերը, քանի որ գիտության և մշակույթի շատ գործիչներ պատրաստ են ծառայել ի բարօրություն իրենց հայրենիքի՝ նույնիսկ գտնվելով նրա սահմաններից դուրս»:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կամալովի թեկնածությունը պատահական չէ. նա ճանաչված ու հարգված անձ է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, բոլորի հետ ունի նորմալ հարաբերություններ, տարիներ շարունակ զբաղված է հայապահպանությամբ, իրականացնում է տարբեր ծրագրեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում