copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:07 24-08-2026

Սահմանադրության փոփոխությունը, նոր տարածքների հանձնումը որևէ պարագայում չպետք է դառնան իրողություն

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Բանակում՝ ոչ մարտական պայմաններում, հերթական մահվան դեպքն է արձանագրվել։ Մեկ օրվա մեջ երկու զինծառայողի մահվան բոթը անասելի ցավ է յուրաքանչյուրիս համար։

Բայց արի ու տես, որ այս հանգամանքը բացարձակապես չազդեց վարչապետի աթոռը զբաղեցնողի վարքագծի վրա․ այսօր ականատեսը եղանք ամոթալի մի տեսարանի, երբ վերջինս ԱԺ ամբիոնից ցինիկ հումորներ էր անում՝ փորձելով ազդել ընդդիմադիր պատգամավորների նյարդերի վրա։
Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին։

Երրորդ Հանրապետության կազմալուծու՞մը, ինչի մասին ազդարարեց Կառավարության 2026-2031 ծրագիրը ներկայացնելով։ Առաջիկա զիջումնե՞րը։ Հիշեցնեմ, որ ընդամենը օրեր առաջ այս մարդը հայտարարեց նոր տարածքների՝ Տիգրանաշենի ու Տավուշից բնակավայրերի հանձնման մտադրության մասին՝ դրանց տալով ադրբեջանական անվանումներ։Ուշագրավ է, որ վերջին տարիներին, այդ թվում՝ մեր հարցերին ի պատասխան, սրանք հավաստիացնում էին, որ Բաքուն ՀՀ տարածքում անկլավների գոյության իրավական հիմքեր չունի։

Մի բան հաստատ է․ այս մարդն իր թիմով ու գաղափարախոսությամբ սպառնալիք է ՀՀ֊ի, մեր խաղաղ ու անվտանգ գոյության համար։ Երրորդ Հանրապետության փլուզումը, Սահմանադրության փոփոխությունը, նոր տարածքների հանձնումը որևէ պարագայում չպետք է դառնան իրողություն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է