Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ռուս սկանդալային բլոգերը փորձում փախչել ոստիկաններից:
Ոստիկանություն դիմել էին տարածքի բնակիչները՝ ամենայն հավանականությամբ բլոգերի անպատշաճ վարքագծի պատճառով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա փորձում փախչել՝ չենթարկվելով Ոստիկանության բաժին գնալու ոստիկանների օրինական պահանջին:
Նշենք, որ բլոգերը հայտնի է իր սկանդալային պահվածքով և առաջին անգամը չէ, որ հայտնվում է ոստիկանների ուշադրության կենտրոնում:
Տեսանյութ: