Երևանի փողոցներում հաճախ ենք հանդիպում անօթևան մարդկանց, որոնք գիշերում են բաց երկնքի տակ:
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի փողոցներից մեկում՝ նստարանին գիշերող կնոջ, փորձել իմանալ նրա պատմությունը:
Մեզ հետ զրույցում կինը պատմել է, որ արդեն շուրջ 6 ամիս է՝ գիշերում է փողոցներում, իսկ իր ուզածը չնչին բան է՝ գոնե հնարավորություն ունենա լողանալու, ուժ հավաքելու և կրկին աշխատելու:
«Մենք վարձով էինք ապրում, տղայիս դարդից եմ հայտնվել էստեղ: Ես իրա դարդից ինձ տվել եմ խմիչքի, բա կարելի ա՞, էս տարիքին, ես աշխատող կնիկ, սաղ կյանքս աշխատել եմ, ափսոս տունս ծախեցի իրա համար, որ իրա համար տուն առնեմ ու ընգա սենց կրակի մեջ: Բա ես ումը դիմեմ, ինձ Աստված ա պահում: Գոնե լողանամ, ուժ հավաքեմ, մի երկու կոպեկ աշխատեմ»,- նշել է կինը:
Հարցին՝ արդյոք օգնության համար դիմել է պատկան մարմիններին, կինը պատասխանել է, որ դիմել է անմիջապես Նիկոլ Փաշինյանին, դիմում է գրել, ինչին ի պատասխան ասել են՝ մեկ ամիս պետք է սպասի. «Այսինքն՝ էլի 1 ամիս էստեղ գիշերեմ»:
Կինը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ չի վախենում նրանից. «Հլը տեսեք՝ ինչքան մարդ ա դուրսը քնում: Այսինքն՝ դժվարը ընտրվելն է՞ր, բա քո ժողովուրդը կոտորվում են: Ինքն անցավ իրա պաշտոնին, պրծա՞վ: Ես չեմ վախենում իրանից, թող լսի ու իմանա, որ ես եմ ասել: Խի ճիշտ խոսացողին տանում են, պադվալում փակո՞ւմ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: