Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:30 24-08-2026

Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար

Oragir.News-ը վերջերս առաջ էր քաշել վարկած այն մասին, որ ՔՊ֊ականների աստղաբաշխական վարկերը ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի համար են զսպաշապիկ, քան պաշտոնյաների համար անհրաժեշտություն։

Եթե մարդկային ագահությունը չհաշվենք, ապա անհնար է պատկերացնել, թե Սուրեն Պապիկյանի և Ալեն Սիմոնյանի ինչի՞ն են պետք մի քանի բնակարանները։

Ասվածի ապացույցն այն է, որ Ալեն Սիմոնյանին վերստին պաշտոնի նշանակեցին, թեև դրանից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիմոնյանը կլինի իրենց «արժեքավոր ռեզերվը» և տեսանելի ապագայում չի ստանա որևէ պաշտոն։

Սուրեն Պապիկյանն այս պահին ունի 51.7 միլիոն դրամի միայն մայր գումարի վարկ, և նրա աշխատանքից ազատվելը անմիջապես պրոբլեմներ կստեղծի բանկի և Պապիկյանի համար։

Կարելի է ենթադրել, որ նաև այս երկուսի պատճառով է տուժում անմեղ զինվորը։