Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 09:56 24-08-2026

Ավտովթար՝ «Արմենիա» ՀԸ-ի դիմաց․ երեխային դուրս հանեցին գլխիվայր շրջված մեքենայից

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում վիրավոր երեխային դուրս բերել շրջված մեքենայից։ Տեսանյութին կից օգտատերը գրել է․

Քիչ առաջ սարսափելի ավտովթար է տեղի ունեցել «Արմենիա» ՀԸ-ի դիմաց։ Լավ է, որ առանց զոհերի է անցել՝ երեխային դուրս հանեցին մեքենայից։ Տեսանյութը տեղադրում եմ վարորդներին զգոնության կոչ անելու նպատակով։ Չգիտեմ, թե ով է մեղավոր, բայց կարծում եմ՝ մեծ արագություն է եղել, որ մեքենան գլխիվայր շրջվի։ Կապ չունի, որ ժամը գիշերվա մեկն է. պետք է չգերազանցել թույլատրելի արագությունը, առավել ևս որ հետիոտնային անցումը մոտ է, և դա բնակելի թաղամաս է։

Քաղաքապետարանին և ոստիկանությանը կոչ եմ անում լուծելու այս հատվածում լուսացույցի հարցը, որը դեռ անցյալ տարվանից կիսատ են թողել։ Այստեղով անցնելը վտանգավոր է թե՛ մեծերի, թե՛ երեխաների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։