copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:26 06-07-2024

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու՝ շրջված մոտորանավակով։

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներ Հ. Հ.-ին (ծնված 1970 թ.) և Գ. Կ.-ին (ծնված 1972 թ.)։