Հայաստանը կրկին մեդալ է նվաճել ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 115 և 122 կգ:
Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 252 կգ արդյունքով Հայկ Մովսիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է։