copy image url
Ներքին 59 րոպե առաջ - 21:06 20-08-2026

Հրդեհ Աշտարակի խճուղում․ այրվում է խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետը

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Oragir.News-ն արձանագրել է, թե ինչպես է կրակը տարածվում և ինչպես է այրվում անվադողերի վուլկանացման կետը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 20։12-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։