Հիրավի մարգարեական էին Սամվել Կարապետյանի հունիսի 30֊ի խոսքերն այն մասին, որ իշխանություններն արդեն «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գցել են իրենց ոտքին։
Ներկայացվող փաստաթղթի հատվածները փաստում են` ՊԵԿ֊ի կողմից ՀԷՑ֊ում իրականացված համալիր ստուգման արդյունքները բողոքարկում է ոչ ավել, ոչ պակաս ՀԷՑ֊ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, պատճառը` բարեբախտաբար ՊԵԿ֊ում դեռևս կան պրոֆեսիոնալներ, որոնց համար «ՔՊ-ականները» հեղինակություն չեն։
ՊԵԿ֊ի մասնագետների խմբի իրականացված ստուգման ակտի արդյունքներ չեղարկելու հիմքերը այնքան թույլ են եղել, որ Ռոմանոս Պետրոսյանը որպես բողոքարկման հիմք նշել է ծիծաղելի հանգամանք` իբրև տեսուչներից մեկի կողմից ակտը չստորագրելու փաստը, ինչին ՊԵԿ֊ը պարզաբանել է, որ տվյալ տեսուչը պարզապես գտնվել է արձակուրդում։
Ի վերջո, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը չնչին չափով բավարարել է իշխանության ներկայացուցչի պահանջը և 83 միլիոն 991.4 հազար դրամ տուգանքը նվազեցրել է ընդամենը 5 միլիոն 462.6 հազար դրամով։
Հ.Գ. Գնալով անհասկանալի է դառնում, թե ի վերջո ու՞մ օրոք է ավելի շառ թալանվել ՀԷՑ-ը` նախկինների՞, թե՞ այնուամենայնիվ ներկաների։ Վերջին թեզը կարծես ԱԺ օրերս կայացած նիստերից մեկում չհերքվեց Սարիկ Մինասյան-Դավիթ Ղազինյան բանավեճի ժամանակ։