Data Insight-ի վերլուծաբան Սերգեյ Սեմկոն գնահատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Wildberries-ը և դրա վաճառողները կարող են կրել մինչև 8.8 միլիարդ դոլարի ընդհանուր վնաս, որից միայն պահեստների ու ենթակառուցվածքների վերականգնումը, թափոնների հեռացումն ու տարածքի մաքրումը ընկերության վրա կնստեն մոտ 3.06 միլիարդ դոլար, իսկ վաճառողների ընդհանուր կորուստները կազմում են շուրջ 5.58 միլիարդ դոլար։
Ինչպես հայտնում է Reuters-ը նմանատիպ ծանր գնահատական է տվել նաև APTEP-ի ղեկավար Մարգարիտա Եվստիգնեևան՝ նշելով, որ տուժել է ավելի քան 400.000 վաճառող (որոնցից շատերը կորցրել են ապրանքային պաշարների մինչև 95%-ը)՝ ընդհանուր վնասն ու բաց թողնված օգուտը գնահատելով 6.6-7.7 միլիարդ դոլար, ընդ որում՝ վերլուծաբանների կարծիքով՝ ՌԴ իշխանությունները հազիվ թե կարողանան արագ աջակցություն ցուցաբերել առցանց մանրածախ շուկայի 45%-ը վերահսկող այս հսկային։