Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:02 26-06-2023

«Դու»-ն դու ես, չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի մասին «դու»-ով խոսել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

Ո՞ւր էիք Դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորության ժամանակ, ո՞ւր էիք Դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի հոգեհանստյան արարողություններ ժամանակ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին, որ ներկա չեն եղել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստյան արարողությանը։

Ի պատասխպան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ գործընկերոջ հոգեհանգստին չմասնակցելն իրենց խղճի վրա է թողնում։ Տեղից արձագանքեց Արծվիկ Մինասյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դուք ինձ խորհուրդ մի տվեք, իմ գրառումը կարդացեք, ամեն օր կարդացեք և ամաչեք»։

Տեղից արձագանքեց նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ինչին Ալեն Սինոնյանը պատասխանեց․

«Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ կխոսեք այդ մասին։ «Դու»-ն դու ես, չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի մասին «դու»-ով խոսել»։

Սեյրան Օհանյանի կողմից արձագաք եղավ․ «Դու ԱԺ նախագահ չես», ինչին Սիմոնյանը զայրացած պատասխանեց․ «Բա դու ո՞վ ես, որ ես ԱԺ նախագահ չեմ, դու ի՞նչ ես անում այստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում