Ուկրաինան երրորդ երկրի միջնորդությամբ Ռուսաստանին է փոխանցել Սև ծովում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկ և ներկայումս սպասում է Մոսկվայի պատասխանին։
Ինչպես հայտնում է Meduza-ն նախաձեռնությունը ներկայացվել է երկու երկրների կողմից նավերի ու նավահանգիստների վրա հարձակումների վերաբերյալ նախազգուշացումներից հետո, ընդ որում՝ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ լսել է տարբեր մորատորիումների կոչեր, սակայն Ռուսաստանը դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։