Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 58 րոպե առաջ - 17:01 13-08-2026

Սիսիանում երեխաները բարձրացել են կիսակառույց շինության վրա և չեն կարողացել ինքնուրույն իջնել

Օգոստոսի 11-ի երեկոյան Սիսիան քաղաքում փրկարարների արագ արձագանքի արդյունքում կիսակառույց շինության վրա հայտնված երեխաներն անվտանգ և ապահով վայր են տեղափոխվել։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 19․29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինության վրա երեխաներ են բարձրացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել։ Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գնահատել են իրավիճակը, մոտեցել երեխաներին և, ապահովելով նրանց անվտանգությունը, իջեցրել են վտանգավոր տարածքից։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ շարունակում են շուրջօրյա ծառայությունը։