Ներքին 4 շաբաթ առաջ - 19:04 15-05-2026

Երեխաների մոտ փսխումներ են եղել և փորացավեր. մանրամասներ` Գյումրիի թունավորման մասին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա։ «Երեխաների մոտ փսխումներ են եղել և փորացավեր»,-նշել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հոսպիտալացվել է։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված