Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 10:01 12-08-2026

Բրեդ Փիթը խոստովանել է, որ 7 տարի անց կրկին ալկոհոլ է օգտագործում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթը Esquire պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ յոթ տարվա սթափությունից հետո կրկին սկսել է ալկոհոլ օգտագործել, սակայն փորձում է դա անել չափավոր կերպով։

Զրույցի ընթացքում դերասանը գինի է առաջարկել լրագրողին և կատակով հաստատել իր վերադարձը խմիչքին, որից լիովին հրաժարվել էր 2016 թվականին՝ Անջելինա Ջոլիի հետ աղմկահարույց բաժանումից հետո, երբ սկսել էր մասնակցել «12 քայլ» վերականգնողական ծրագրին։

Ամենից շատ դիտված