copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:23 17-05-2026

Մենք 4-րդ կուրս հասանք. Գոռ Հակոբյանն ու Մենչը հուսադրող կադրեր են հրապարակել հիվանդանոցից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանի որդու՝ փոքրիկ Ֆելիքսի առողջական խնդիրներն ու բուժման ընթացքը շարունակում են մնալ հանրության ու երկրպագուների ուշադրության կենտրոնում։

Այսօր Գոռն ու նրանց ընտանիքի մտերիմ ընկեր, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) ինստագրամի իրենց էջերում կիսվել են նոր, էմոցիոնալ և հուսադրող լուսանկարով անմիջապես հիվանդասենյակից։

Հրապարակված լուսանկարում Գոռ Հակոբյանը որդու կողքին է, իսկ փոքրիկ Ֆելիքսը, չնայած բժշկական սարքավորումներին, հիվանդանոցային մահճակալին նստած ժպտում է՝ ցույց տալով իր կամքի ուժն ու արիությունը։

Լուսանկարին կից Գոռն ու Մենչը հանդես են եկել նույնական, չափազանց կարևոր գրառմամբ, որով տեղեկացրել են բուժման հերթական փուլը հաղթահարելու մասին:

«Սրտացավներիս համար. Մենք 4-րդ կուրս հասանք: Մնաց 10»,- նշված է հրապարակման մեջ:

Այս թարմացումը վայրկյանների ընթացքում արժանացել է հազարավոր հետևորդների արձագանքին։ Շատերը շտապել են մեկնաբանություններում իրենց զորակցությունն ու աղոթքները հղել Հակոբյանների ընտանիքին՝ մաղթելով, որ մնացած կուրսերն էլ անցնեն հեշտ ու արագ, և Ֆելիքսը վերջնականապես ապաքինված վերադառնա տուն։

Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանն ու ընտանիքը տևական ժամանակ է, ինչ գտնվում են արտերկրում, որտեղ հենց Մենչի և մյուս մտերիմների աջակցությամբ իրականացվում է փոքրիկի բուժումը։ Ընտանիքը խորին երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ծանր շրջանում իրենց կողքին են և պահում են իրենց աղոթքներում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին