copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:27 25-05-2022

«Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հորդանանի թագավորին

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդին երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Մեծություն, Թանկագին բարեկամ, Մեծագույն ուրախությամբ ցանկանում եմ անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս հղել Ձեզ և բարեկամ Հորդանանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի՝ «Աստված, Հայրենիք, Թագավոր» կարգախոս, որի հիմքում Հորդանանի ժողովրդի՝ դարերով դավանած արժեքներն են:
Դրանք մնայուն և անանց են, ինչպես սրբազան Հորդանան գետը, անսակարկելի, ինչպես խաղաղությունը, ազատությունը և անկախությունը: Բնական է այդ արժեքների գինը շատ լավ իմացող իմ ժողովրդի հոգեհարազատության զգացումը Հորդանանի բարեկամ ժողովրդի հանդեպ:

Բավականությամբ եմ ուզում նշել, որ այդպիսի մթնոլորտ է տիրել թե Հորդանանում և թե Հայաստանում Ձեզ հետ ունեցած՝ ինձ համար հիշարժան հանդիպումների ընթացքում:

Ուրախ կլինեմ, թանկագին բարեկամ, վերստին հանդիպել Ձեզ, ինչպես նաև իմ ուժերը ծառայեցնել մեր ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելուն: Մաղթում եմ Ձեզ առողջություն և արևշատություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին