Շիրակի մարզի սահմանամերձ Լուսաղբյուր գյուղի բնակիչները դեմ են իրենց դպրոցի փակմանը։ Գյուղի դպրոցն ընդգրկված է փակման ենթակա կրթական հաստատությունների ցանկում, ինչն անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։
Oragir.News-ի հետ զրույցում Լուսաղբյուրի բնակիչ Հրաչյա Մեծոյանն ասում է, որ չի հասկանում, թե ինչու են ցանկանում փակել իրենց գյուղի դպրոցը՝ ընդգծելով, որ այն նորմալ գործում է և կարևոր նշանակություն ունի համայնքի համար։
«Ողջ գյուղով դեմ ենք, որ դպրոցը փակվի։ Հազար բան կարող է լինել, սահմանամերձ գյուղ է, դեմ ենք»,- ասում է նա։
Մեծոյանի խոսքով՝ առանց այդ էլ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ դպրոցի փակումը կարող է ավելի արագացնել բնակչության արտահոսքը։
«Գյուղը դատարկվում է, մարդիկ գնում են, հիմա էլ դպրոցն են ուզում փակել։ Եթե դպրոց չլինի, էլ ո՞վ կմնա գյուղում»,- նշում է բնակիչը։
Մանրամասները` տեսանյութում։