Ռուսական ուժերի գիշերային զանգվածային հարվածների հետևանքով Լվովում բնակելի շենքեր են այրվել, կա վեց վիրավոր։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյը անհանգստացած է տիրող հրդեհներից։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ տուժածներից հինգը հոսպիտալացվել են։
«Պատոն և Վիխովսկի փողոցների բնակելի շենքերը այրվում են։ Փրկարարական գործողությունը շարունակվում է», — գրել է Սադովիյը։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումը։