Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը ստորագրել է նշանակման մասին համապատասխան հրամանը:

Դավիթ Գևորգյանը վարչապետ Փաշինյանի օգնականն էր, 2018-ին՝ ՏԿԵ փոխնախարար է աշխատել, 2018-21-ին՝ Արագածոտնի մարզպետ:
««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու։ Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,- ավելի վաղ հայտնել էր նա։