copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:22 30-07-2026

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 30-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել օրերս Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Նախարարի խոսքով՝ Թեհրանում քննարկված հարցերի լայն շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն կտան առաջիկայում առավել խորացնել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխգործակցությունը։

ՀՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբևէ այսքան մեծ չի եղել՝ այդ հանգամանքը գնահատելով որպես ողջունելի։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Իրան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել