copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:54 21-06-2023

Ձայն չհանեք, ոչ մի հարց չտաք․ Ծառուկյանն այսօր կհանդիպի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղևորվում է Արարատ, նա հանդիպելու է «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը 16։00-ին է նշանակված, սակայն ոչ բոլոր աշխատակիղներին է բախտ վիճակվելու ներկա գտնվել հանդիպմանը և հարցեր ուղղել Գագիկ Ծառուկյանին։

«Նախորդ տարիներին, երբ Ծառուկյանը գալիս էր, պարտադիր բոլոր աշխատակիցներին կանչում էին, որ ներկա լինեն, հարցեր տան։ Անգամ, երբ աշխատողների հանգստյան օրերն էր լինում, ավտոբուսներ էին տրամադրում, որ նրանց բերեին հանդիպմանը։ Իսկ հիմա երևի Ծառուկյանը նեղացած է։

Գործարանը 17-18 արտադրամաս ունի, ամեն արտադրամասից 4 աշխատակցի են ընտրել, որ ներկա գտնվեն հանդիպմանը։ Հիմնականում ընտրել են այն աշխատակիցներին, որոնք չխոսկան են, խնդիրներ չեն բարձրաձայնի, հարցեր չեն ուղղի Ծառուկյանին։ Արտադրամասի պետերը աշխատողներին ասել են՝ ձայն չհանեք, ոչ մի հարց չտաք, ուղղակի գնացեք, կանգնեք այդտեղ․․․»,- ասաց մեր աղբյուրը։

Նրա խոսքով՝ հանդիպումը կայանալու է գործարանի տարածքում գտնվող մեծ դահլիճում․ «Առավոտյան բոլոր աշխատողներին ավտոբուսներից իջեցրել են, ճշտել՝ ով, որ արտադրամասում է աշխատում, նոր թողել են մտնել գործարանի տարածք։ Դա էլ երևի նրա համար են արել, որ դրսից մարդ-մուրդ չմտնի, փող ուզի Ծառուկյանից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի մազ է մնում, որ «Արարատցեմենտ» գործարանում բունտ լինի․աշխատակիցները Ծառուկյանին են սպասում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը