Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը։
Նշենք, որ Ավետիս Առաքելյանը տևական ժամանակ ինտրիգ էր պահպանում՝ մանդատը վերցնելո՞ւ է, թե՞ ոչ։ Նրա լռությունը լայն քննարկումների առիթ էր դարձել փորձագիտական շրջանակներում։ Շատերը համոզմունք էին հայտնում, որ, ի վերջո, նա կվերցնի մանդատն ու կանցնի աշխատանքի Ազգային ժողովում։
Հիշեցնենք, որ Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակի առաջին տասնյակում էր։
Oragir.News-ը օրեր առաջ
գրել էր, որ խոսակցություններ են շրջանառվում, թե Գյումրու քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» մեջ է մտել կենտրոնական իշխանության հետ։
Նշենք նաև, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձնել պատգամավորական մանդատները։