Հանրային առողջապահության Sciensano ինստիտուտի հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ Բելգիայում հունիսի վերջին և հուլիսի սկզբին անոմալ շոգի ընթացքում գրանցվել է մոտ 2000-ով ավելի մահ, քան նախորդ ամիսներին, հաղորդել է The Brussels Times-ը։
Թարմացված տվյալներն ընդգրկում են հունիսի 18-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածը։
Անցյալ շաբաթ Sciensano կազմակերպությունը հայտարարել էր, որ շոգի պատճառով Բելգիայում գրանցվել է ավելցուկային մահացության ամենաբարձր մակարդակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ 2000 թվականից ի վեր։
Համեմատության համար՝ 2020 թվականի օգոստոսի շոգը հանգեցրել է 1557 լրացուցիչ մահվան։