Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 22:37 17-07-2026

ԱՄՆ-ն ոչնչացրել է Չաբահար նավահանգստում գտնվող դիտաշտարակը

Հինգշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի Չաբահար նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Հուլիսի 16-ին ԱՄՆ ուժերը հաջողությամբ ոչնչացրել են Չաբահար նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը, որը մաս էր կազմում Օմանի ծոցի ափի երկայնքով ծովային հսկողության ցանցի», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

CENTCOM-ի տվյալներով՝ աշտարակն օգտագործվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի վերահսկման համար։

Չաբահարը գտնվում է Մակրանի ափին՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ։ Այն Իրանի միակ նավահանգիստն է, որն ունի ուղիղ մուտք դեպի Հնդկական օվկիանոս։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը