copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:32 15-07-2026

Իսրայելը զnրքերը դուրս կբերի Լիբանանի 6 քաղաքներից

Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիբանանի հարավում գտնվող վեց քաղաքներից, այս մասին հաղորդում է «Ալ Ջադիդ»-ը։

Քաղաքները գտնվում են այն տարածքում, որտեղ իսրայելական զորքերի դուրսբերումից հետո կտեղակայվեն Լիբանանի բանակի ստորաբաժանումներ։

Հիշեցնենք, որ պարբերաբար տեղի են ունենում Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ՝ ԱՄՆ միջնորդությամբ՝ խաղաղության վերջնական համաձայնագրին հասնելու համար։

Ամենից շատ դիտված