Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի վրա, հաղորդում է Fars-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով զենքի պահեստներ։