copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:23 10-07-2026

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը որոշ ժամանակով փակ կլինի

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը, մի շարք կազմակերպչական գործընթացներով պայմանավորված, օգոստոսի 10-31-ը փակ կլինի։

«2026 թվականի օգոստոսի 10-31-ը ներառյալ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահն այցելուների համար չի գործի՝ պայմանավորված արխիվային գործերի առկայության և ամբողջականության ստուգմամբ, փաստաթղթերի ֆիզիկական վիճակի գնահատմամբ, արխիվապահոցներ գործերի վերադարձով, վերահաշվառմամբ և այլ կազմակերպական գործընթացներով։

Նշված աշխատանքներն իրականացվում են արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումն ապահովելու, ինչպես նաև օգտվողների սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը ձեր այցը և աշխատանքները պլանավորելիս»,– նշված է Ազգային արխիվի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի