copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:12 31-10-2021

ԱՄԷ-ն իր դիվանագետների մի մասին հետ է կանչում Լիբանանից

ԱՄԷ-ի իշխանությունները Լիբանանից հետ են կանչում իրենց դիվանագետներից մի քանիսին։ Որոշումն ընդունվել է՝ ի նշան Սաուդյան Արաբիայի հետ համերաշխության։ Այս մասին գրում է Xinhua-ն։

Բացի այդ, ԱՄԷ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Լիբանան։

Ինչպես նշել է ԱՄԷ պետնախարար Խալիֆա Շահին ալ Մարարը, դիվանագետներին հետ կանչելու որոշումը հաստատում է ԱՄԷ-ի համերաշխությունը Սաուդյան Արաբիայի հետ՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ Լիբանանի որոշ պաշտոնյաների անընդունելի վերաբերմունքը։

Դիվանագետներին հետ կանչելու որոշումը չի ազդի Լիբանանում ԱՄԷ դեսպանատան հյուպատոսական վարչության և վիզաների ծառայության վրա, որոնք կշարունակեն աշխատել։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան արգելել է լիբանանյան ներկրումը և հրամայել է Լիբանանի դեսպանին լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ