Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում, Արփի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: